ՖՈՏՈ. «Տհաճ է, մի արեք». Աշոտյանը «չգրված օրենքների խախտում է» հայտնաբերել Էջմիածնում

news.am-ը գրում է. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կրկին բարձրաձայնում է, որ «Իմ քայլը» դաշինքը անթույլատրելի տեղերում է փակցրել նախընտրական պաստառները։

«Այս մեկն էլ չգրված օրենքների խախտում է։

Էջմիածնում ուրիշ տեղ չկա՞ պաստառ փակցնելու, քան Մայր Աթոռի ցանկապատը։ Իրոք, տհաճ է, մի արեք այդպես», — Facebook-յան իր էջում գրել է Աշոտյանը՝ հրապարակելով լուսանկարները։

Լուրեր Հայաստանից — NEWS.am