Եվա Բաղդասարյանի 24-ամյակի խնջույքի լուսանկարները

BRAVO-գրում է. Հայկական մի շարք սերիալներից հայտնի Եվա Բաղդասարյանը երեկ դարձել է 24 տարեկան: Նա տարեդարձը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում: Թե ինչ զգեստ եւ տորթ էր ընտրել երեկույթի համար, կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Եվային կեսգիշերին առաջինը շնորհավորել են ծնողները.«Նաեւ մտերիմ ընկերուհիս եւ ամբողջ Ինստագրամը:): Ընկերուհիներս որոշել էին ինձ անակնկալ մատուցել, եւ մեր տուն էին եկել մուլտհերոսների կերպարներով, անգամ չգիտեի` ով ով է»:

Դերասանուհի-մոդելն ասել է նաեւ, թե ովքեր են եղել իր հյուրերը.«Քանի որ կլոր ամյակ չէր, որոշեցի նշել ամենահարազատ մարդկանցով: Ներկա էին ընտանիքիս անդամներն ու ընկերուհիներս: Ճիշտ է` հայտնի շատ ընկեր-ընկերուհիներ ունեմ, բայց միայն դերասանուհի Թամարա Գեւորգյանին էի հրավիրել, քանի որ բացի գործընկերներ լինելուց, մենք նաեւ մտերիմ ընկերուհիներ ենք»: