«Մեր հույսը մեր վարչապետն է»․ ի՞նչ է կատարվում ԼԳԲՏ համայնքի ֆեյսբուքյան էջում

newspress.am-ը գրում է. Վերջին շրջանում՝ ավելի շուտ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, մեր երկրում նոր թափ են ստացել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչները։ Այս մասին շատ են վերլուծությունները, մեկնաբանություններն ու կարծիքները։

Նախ Հայաստան ժամանեց Էլթոն Ջոնը, ով ամբողջ աշխարհին է հայտնի իր սեռական կողմնորոշմամբ ու ԼԳԲՏ համայնքի պաշտպանությամբ։ Հանրությունն իմացավ Հայաստանում կայանալիք առաջիկա ֆորումի մասին, ապա համացանցային քննարկումներ, բախումներ, հայհոյանքներ ու այս համատեքստում թեման շարունակում է մնալ արդիական։

Իսկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում մեկը մյուսի հետևից շատանում են հայաստանյան ԼԳԲՏ համայնքն վերաբերող այդպիսի էջերը։

NEWSPRESS.am-ը որոշեց թերթել ու տեսնել, թե ի՞նչ է կատարվում նմանատիպ էջերից մեկում։

Անթիվ, անհամար հայհոյանքներ, մեկնաբանություններ։ Սա բնական է ու տրամաբանական, որ այսպես էլ պետք է լիներ, սակայն հատկանշական է, որ այն սակավ լուսանկարներում գերակշռում էին ՀՀ վարչապետ ի ժ/պ Նիկոլ Փաշինյանի լուսանկարները։ Էջում կա նաև լուսանկար, որում Նիկոլ Փաշինյանի հայտնի լուսանկարն է՝ ծածկված ԼԳԲՏ համայնքի հայտնի գույներով։ Էջում թողարկված լուրերի գլխավերևում էլ գրված են նմանատիպ վերնագրեր․«Մեր հույսը մեր վարչապետն է», «Մեր հարգարժան վարչապետի սելֆին Էլթոն Ջոնի հետ» և այլն։

Այս ամենից հետո առաջանում են մի շարք հռետորական հարցեր․ «Վարչապետի ժ/պ-ի թիմակիցները տեղյա՞կ են ու սա նրանց համար նորմա՞լ է», «Միգուցե էջը բացել են վարչապետին դեմ ուժերը, սակայն անհնար է, որ վարչապետին վարկաբեկող այս լուսանկարը տեսած չլինեին նրա թիմակիցները», «Ամեն ինչից տեղյակ են, և սա պետք է այսպես էլ լիներ»։