Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի աննախադեպ քայլը. նոր իրավիճակին ընդառաջ

lragir.am-ը գրում է. Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով մեկնելով Գյումրի, լրագրողների հետ զրույցում մի քանի խոսք է ասել ներքաղաքական հարցերի մասին: Խոսելով խորհրդարանի հնարավոր որակի, դրա այսպես ասած ապաքաղաքական լինելու վերաբերյալ մտահոգությունների մասին, Արմեն Սարգսյանն ասել է, թե ինքը լավատես է, այլապես չէր լինի նախագահ:

Արմեն Սարգսյանը վերածվել է Հայաստանում թավշյա հեղափոխության յուրօրինակ խղճի: Այդ իմաստով նույնիսկ խորհրդանշական է, որ թավշյա հեղափոխության «խիղճը» լավատես լինելու, ընթացքի դրականության մասին հայտարարում է Գյումրիում, որտեղից էլ մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը սկսեց իր քայլը, որը փաստացի հանգուցալուծվեց ապրիլի 21-ին Հայաստանի պատմության համար թերեւս աննախադեպ մի իրողությամբ՝ հանրապետության թեկուզ զուտ ներկայացուցչական նախագահի պաշտոնը զբաղեցնող, Սահմանադրությամբ պետության գլուխ համարվող մարդը ընդունեց հրապարակում՝ հարյուր հազարավոր քաղաքացիների աչքի առաջ բանակցելու հեղափոխության առաջնորդի առաջարկը:

Մանրամասները սկզբնաղբյուրում: