Սաղ լավ ա լինելու, ես ձեր ցավը տանեմ. Շարմազանովը որոշել է գրանցվել Ֆեյսբուքում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը որոշել է գրանցվել Ֆեյսբուք սոցիալական ցանցնում: Պատճառը, ինչպես ուղիղ եթերով հայտարարել է նա, այսօր իր ծննդյան առթիվ ստացած շնորհավորանքներ են:

Նա ուղիղ եթերով ողջունել է քաղաքացիներին և շնորհակալություն հայտնել իր ծննդյան տոնի շնորհավորանքների համար:

«Ես ձեր ցավը տանեմ, իմ ընկերները ֆեյսբուքից շնորհավորանքներ են փոխանցում, ցավոք սրտի ես ձեր ՖԲ-ում չկամ, բայց դեռ: Այսօվա ձեր շնորհավորանքները, բարեմաղթնաքները ստիպեցին ինձ լուրջ մտածել սոցիալական ցանցներում գրանցվելու համար եւ շուտով կհանդիպենք ֆեյսբուքում»,- մասնավորապես, դիմելով քաղաքացիներին