Ողբերգական ավտովթար Նորագավիթի «գաի պոստի» մոտ. 4 զոհերից 3-ին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Երասխավան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստի» մոտ:

Ժամը 01:50-ի սահմաններում դեռեւս անհայտ հանգամանքներում «Nissan Tida» մակնիշի 35 ՕX 415 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երևան ընթանալիս բախվել է Ճանապարհային Ոստիկանության անշարժ պահակետի ճաղավանդակներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել պահակետի մուտքի բազալտե աստիճանների վրա:

shamshyan.com