Ի՞նչ կապ ունի Մանարխի Արմենը Մարտի 1-ի հետ. գործը «բացահայտված է», իսկ «մեղավորներ չկան»

newspress.am-ը գրում է. Մարտի 1-ի գործով ներգրավված նախկին պաշտոնյաների համար, փաստորեն, Ռուսաստանն «ապաստարան» դարձավ:

Խոսքը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ՀԱՊԿ արդեն նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մասին է:

Վիճելի հարց է, թե արդյոք Հայաստանին կհաջողվի՞ «ստանալ» նրանց Ռուսաստանից՝ հատկապես երբ, կարծես թե, Հայաստանի շահագրգռվածությունն այս հարցում մեծ չէ, իսկ Ռուսաստանում էլ կան հովանավորներ:

Ակնհայտ է, որ Մարտի 1-ի գործով քննությունն ի սկզբանե դատապարտված է եղել տապալման այն պարզ պատճառով, որ գործի քննության մեջ ներգրավված անձինք նպատակ չեն էլ ունեցել բացահայտելու այն: Նրանք միտումնավոր գործի բացահայտումը տարել են ձախողման: