Ճակատ-ճակատի բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ. 5 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Աշտարակ-քաղաքից Սասունիկ գյուղ տանող ճանապարհի 1–ին կմ հատվածում՝ Կարին գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 10 OT 808 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 MԼ 156 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Բախման հետևանով 07-ը կողաշրջվել է: