«Հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը»

Ամերիկահայ բժիշկ Գագիկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նյարդային համակարգը քայքայված, խաթարված ողնաշարով հիվանդներ, մոտ 50 մարդ բուժվել և շարունակում են իրենց սեանսները իմ մոտ, մարդիկ, որոնք որոշել են հայրենիքի նկատմամբ իրենց պարտավորությունները կատարել ու մեծ ներդրումներ անել Հայաստանում, բայց բոլորը ենթարկվել են սարսափելի բռնությունների՝ կորցնելով միլիոնավոր դոլլարներ…

Հիվանդներից մեկը պատմում է, որ Թուրքիայով կարողացել է 40 վագոն պարեն ուղարկել, որը փոքրիկ Հայաստանում կորել է, դիմելով տարբեր ղեկավարների, հասել ԼՏՊ-ի մոտ, խոստացել են գտնել, հետո հյուրանոցում ատրճանակը ճակատին պահելով տարել են նաև մյուս ունեցածը, հետո «բարի» մարդիկ օգնել են փախնել Հնդկաստան՝ մնացած փողերին տեր կանգնելու, բայց այստեղ նույնպես թալանի է ենթարկվել, հետո հուսահատ մտել է մի քանդած տուն, որ կախվի: