Հայտնի Հանրապետականները կլինեն ՔՊ-ի ցուցակում. Լենա Նազարյան

Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրված պատգամավորներից 2-ը կընդգրկվեն «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում։ Այս մասին NEWS.am— ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը՝ մնարամասնելով, ովքեր են լինելու այդ պատգամավորները։

«Մենք ասել ենք, որ Հանրապետական խմբակցությունից մեկ-երկու պատգամավոր հնարավոր է, որ լինի մեր ցուցակում, բայց այդ մարդիկ շատ դրական ընկալում ունեն հանրության շրջանում եւ շարժման ընթացքում էլ աջակցել են ե´ւ մեզ, ե´ւ շարժումը հեղափոխական, այնպես , որ նրանց հետ կապված որեւէ հիասթափություն չի լինելու։ Մասնավորապես հիշատակվում է Շիրակ Թորոսյանի եւ Ֆելիքս Ցոլակյանի անունները»,- ասաց Լենա Նազարյանը։

Ելք» խմբակցության ղեկավարի խոսքով՝ ՔՊ-ն ինչպես եւ ավագանու ընտւրություններին, այնպես էլ ԱԺ արտահերթ ընտրություններին հանդես կգա «Իմ քայլը» դաշինքով»։

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինչպես եւ ավագանու ընտրությունների ժամանակ կմասնակցի «Իմ քայլը» դաշինքով, որտեղ մաս կկազմեն «Առաքելություն» կուսակցությունը, սակայն մեր ցուցակը մեծամամսամբ բաղկացած կլինի ՔՊ անդամներից եւ այն քաղաքացիներից, ովքեր ներկայացրել են իրենց թեկնածությունը քննարկելու համար, ովքեր նաեւ հետագայում հնարավոր է ՔՊ անդամ դառնան»,- նշեց նա։

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում