Կոռուպցիոն բուրգի գլխավոր դերակատարները «պլստում» են. նոր սենսացիոն բացահայտումներ

lurer.com-ը գրում է. Վերջին օրերին մամուլում պարբերաբար հայտնվում է տեղեկատվություն ՊԵԿ այս կամ այն պաշտոնյայի կալանավորման վերաբերյալ: Համընդհանուր տարածում ստացած կարծիքը, թե այս կառույցը իրենից ներկայացնում է կոռուպցիայի իրական որջ՝ կարծես թե հաստատվում է: Սակայն դեռևս բաց են մնում մի շարք հարցեր, մասնավորապես, կապված ՊԵԿ նախկին ղեկավարության պատասխանատվության չափաբաժնի հետ: Շատերի մոտ տրամաբանական հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը այս ողջ ընթացքում նույնիսկ հարցաքննության չի կանչվել:

Առնվազն միամտություն է ենթադրել, որ այս բոլոր չարաշահումները, յուրացումները որոնք այսօր ջրի երես են դուրս գալիս՝ իրականացվել են առանց ՊԵԿ բարձրագույն ղեկավարության իմացության, և իհարկե՝ առանց «փայ» մտնելու: