Էդ երիտասարդները թող մեր երկրից ռադ լինեն գնան Հոլանդիա. Վարդան Ղուկասյանը՝ համասեռամոլներին

hraparak.am-ը գրում է. Հարցազրույց «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ։

— Պարոն Ղուկասյան, Դուք ասում էիք, որ դեմ եք նոր Ընտրական օրենսգրքին, սակայն եկաք ու կողմ քվեարկեցիք՝ ինչո՞ւ։

-Այո, դեմ էի, բայց քանի որ ժողովուրդն այդպես էր ուզում, ես կատարեցի ժողովրդի կամքը։

— Եվ արտահերթ ընտրությունները կկայանան ռեյտինգային մոդելով, Դուք առաջադրվելո՞ւ եք կրկին այդ ընտրակարգով։

-Ես այդ հարցին չեմ ուզում պատասխանել, որոշում չունեմ։

— Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ցուցակում նոր դեմքեր են լինելու, Ձեզ հայտնի՞ է, թե ովքեր են լինելու։

-Ես տեղյակ չեմ, կգա ժամանակը, բոլորս կիմանանք։ Ծառուկյան Գագիկն իմ ընկերն է, մեկս մյուսի ապրած կյանքը հարգում ենք, եւ չեմ հավատում, որ ինքը սխալ ցուցակ ներկայացնի, կապրենք` կտեսնենք, թե ինչ է ինքը ներկայացնում։

— Նոր Հայաստանում Դուք ռեյտինգային ընտրակարգով ընտրվելու շանս ունե՞ք, ռեյտինգային թեկնածուների մասին ասում էին, որ ձայները հավաքել են ընտրակաշառքի եւ այլ ճանապարհով, հիմա դա չի գործելու։

-Ռեյտինգային թեկնածուներ ասելով՝ պետք է երկու մասի բաժանել, կան, որ պետության տակ են ռեյտինգ ձեռք բերել, կան, որ հարստացել են ու ռեյտինգ ձեռք բերել, կան, որ իրենց ապրած կյանքով իսկապես ռեյտինգ ունեցող անձնավորություն են եւ իրոք ժողովրդի կողքին կանգնած անձնավորություն։

Մանրամասները սկզբնաղբյուրում: