«Էս ի՞նչ բերեցիր գլխիս, այ բալա». Վարդան Պետրոսյան

BRAVO.am-ը գրում է. Դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը վաղուց է, ինչ տարբեր համերգների ժամանակ կատարում է Շառլ Ազնավուրի երգերը: Մեկ անգամ չէ, որ խոստովանել է՝ անվանի շանսոնյեի մեծ երկրպագուն է: Այդ առիթով նա նույնիսկ նախաձեռնել է «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգների շարքը: Սակայն Ազնավուրի մահը ստիպեց այդ համերգները կազմակերպել նոր ծրագրով եւ նվիրել նրա հիշատակին:

Այդպիսով հոկտեմբերի 29-ին եւ 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ երկօրյա համերգ, որին ելույթ ունեցան ինչպես հայկական էստրադայի աստղերը, այնպես էլ ֆրանսիացի երգիչ, բարիտոն, ֆրանսիական ազգային գվարդիայի երգչախմբի անդամ Ժերեմի Դելվերը: Նա Ազնավուրի հոգեհանգստի ժամանակ ներկայացել էր «Հայկական վալս» հայերեն երգի տպավորիչ կատարմամբ: Երեկոյի անակնկալներից էր նաեւ դերասան Վարդան Պետրոսյանի բեմելը երկար դադարից հետո: