Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի առաջնության լավագույն մարզիկ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց թիմի անդամ Սիմոն Մարտիրոսյանը ճանաչվել է Եվրոպայի երիտասարդների առաջնության լավագույն մարզիկ:

Լեհաստանում կայացած Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Մարտիրոսյանը դարձել էր չեմպիոն: Կազմակերպիչները տղամարդկանց պայքարում լավագույնը ճանաչել են հայ մարզիկին:

Լեհաստանի Զամոսկ քաղաքում կայացած՝ Եվրոպայի ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների առաջնությունում հայ մարզիկները նվաճել են 34 մեդալ (13 ոսկե, 10 արծաթե և 11 բրոնզե):

Թիմն ընդհանուր հաշվարկում գրավել է երկրորդ հորիզոնականը: