Շտապ հավաք Ազգային Ժողովի մոտ

Վաղը բողոքի ակցիա է տեղի ունենալու ՀՀ ԱԺ մոտ։ Նախաձեռնող խումբն այս մասին հայտարարություն է տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում․Շտապ հավաք ԱԺ մոտ՝ Բաղրամյան պողոտայի մուտք։ Պահանջում ենք անհապաղ արտահերտ նիստում հաստատել ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնք ժամանակավոր կառավարության անցումային ծրագրի և հեղափոխության օրակարգի մասն են։

Հավաքվում ենք Բաղրամյան պողոտայում անժամկետ բողոքի ցույցի՝ սկսած ժամը 13:00-ից՝ Չորեքշաբթի օրը։

Կառավարության ծրագրում ամրագրված էր այս օրենքի հաստատումը՝ որպես արտահերթ ընտրությունների անցկացման նախապայման, ուստի անթույլատրելի ենք համարում գալիք ընտրությունների անցկացումն առանց նշված փոփոխությունների հաստատման։ Այդ փոփոխությունները նվազեցնելու են ընտրական գրավի չափը և ԱԺ անցողիկ շեմը, ինչը բխում է նոր իրավիճակից ու նոր ուժերի շահերից, և չի բխում հին, հակահեղափոխական ուժերի շահերից»։