ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար. 6 հոգի ողջ-ողջ այրվել է

Սանկտ Պետերբուրգի մայրուղիներից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել, միմյանց են բախվել բեռնատարն ու միկրոավտոբուսը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է:

ՌԴ ԱԻՆ տարածքային վարչության հաղորդմամբ՝ բախվել են Scania մակնիշի բեռնատարը և Hyundai մակնիշի միկրոավտոբուսը, ինչի հետևանքով միկրոավտոբուսն ամբողջությամբ այրվել է: Զոհերը միկրոավտոբուսում են եղել, նրանք այրվել են։

Այլ մանրամասներ չեն նշվում։

Մանրամասները տեսանյութում: