Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն

Զամոսցում (Լեհաստան) ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Սիմոն Մարտիրոսյանը ոսկե մեդալ նվաճեց:

Մինչև 23 տարեկանների պայքարում գերծանր քաշային կարգում (+105 կգ) Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ոսկե մեդալակիր՝ երկամարտում գրանցելով 420 կգ արդյունք: Պոկում վարժությունում Սիմոնը բարձրացրեց 190 կգ, իսկ հրումում՝ 230 կգ:

Եվրոպայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր է դարձել Վրաստանի ներկայացուցիչ Գիորգի Չխեիձեն՝ 408 կգ արդյունքով (183+225), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Վրաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Բակարի Տուրմանիձեն, ով գրանցել է 399 կգ արդյունք (183+217):

Այսօր Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև 90 կգ քաշային Տաթև Հակոբյանը, հայտնում է Armsport.am-ը: