Ականատեսը պատմում է Կառավարության շենքի մոտ տեղի ունեցածի մասին

Շատ արագ վնասազերծեցին, չի հասցրել ներս մտնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Կառավարության մոտ նստացույց անող քաղաքացին, որն ականատես է եղել կառավարության մոտ տեղի ունեցածին, երբ ըստ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մի քաղաքացի նռնակով փորձել է մտնել կառավարության շենք:

«Չի էլ հասցրել շուխուռ անի: Եթե այդքան ոստիկան չհավաքվեր, կարող է չհասկանայինք էլ, որ այդպիսի բան է եղել: Շատ արագ արեցին ամեն ինչ: Մոտեցան, խոսեցին էդ մարդու հետ, իրար հետ գնացին»,-ասաց ականատեսը: