Նռնակով զինված տղամարդը 40 տարեկան է. նոր մանրամասներ դեպքից

ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանն «Ազատության» եթերում ասաց, որ մոտ կես ժամ առաջ քաղաքացուն տեսել է Կառավարության շենքի դիմացի հատվածում, երբ իրավապահները մեկուսացնում էին նրան: Իոաննիսյանի խոսքով՝ նա մոտ 40 տարեկան էր, զինվորական համազգեստին նմանվող հագուստով:

Արդեն հայտնել էինք, որ նռնակով զինված քաղաքացին փորձել է մտնել Կառավարության շենք:

Ոստիկանության ու ԱԻ նախարարության մեքենաներն արդեն հեռացել են շենքի մոտից, իրավիճակը հանգիստ է:

Զինված քաղաքացին տեղափոխվել է ԱԱԾ: