Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներձագին տնօրենի օգնական է նշանակել

Times.am-ը գրում է.

Times.am-ի տեղեկություններով՝ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Նարեկ Վանեսյանն իր 19-ամյա աներոդուն՝ Սերգեյ Բեկչյանին իր օգնական է նշանակել: Վանեսյանի կնոջ՝ Ռոզա Բեկչյանի եղբոր 19-ամյակը լրանալու է նոյեմբերի 11-ին:

Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Վանեսյանը իր ղեկավարած բուժկենտրոնում աշխատանքի է տեղավորել նաև իր կնոջ մեկ այլ ազգականին՝ Սուրեն Բեկչյանին:

Times.am-ը բարեկամներին աշխատանքի նշանակելու վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով փորձեց մեկնաբանություն ստանալ Նարեկ Վանեսյանից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։