Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել. Վարագ Սիսեռյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սիրելի՛ ընկերներ,

1. Այո, իմ վարորդը հանդիպակաց գոտի է դուրս եկել, ես այդ ժամանակ իր կողքին եմ եղել: Երբ խախտումն արել է, նկատողություն եմ արել վարորդին, որ այդպիսի բան չանի:

2. Հերքում եմ կայքում հրապարակված այն տեղեկությունը, որ ինձ դիտողություն անող վարորդների վրա «մատ եմ թափ տվել»: Ես այդ մեթոդով աշխատող մարդ չեմ։

3. Պատրաատ եմ իմ վարորդի կատարած խախտման պատասխանատվությունը վերցնել ինձ վրա և օրենքով սահմանված տուգանքը վճարել ու կանխել այսպիսի դեպքերի կրկնությունը։

Ներողություն և շնորհակալություն»: