Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց, որպեսզի չընտրվի․ դա պետք է հեղափոխության հաղթանակի համար

1in.am-ը գրում է.
Վաղը ժամը 12-ին խորհրդարանում, այնուամենայնիվ, տեղի կունենա հատուկ նիստ՝ վարչապետ ընտրելու նպատակով։ Այսօր «Ելք» խմբակցությունը երկար քննարկումներից հետո որոշել է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջադրումը ֆորմալ բնույթ է կրում և մեր խնդիրն ընդամենը ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի ապահովումն է․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը:

Այլ խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն առաջադրվել է, որպեսզի վաղվա քվեարկությամբ մերժվի նրա ընտրությունն, ինչը ճանապարհ կբացի վարչապետի ընտրության երկրորդ փուլի ու վերջնարդյունքում՝ խորհրդարանի արձակման համար։ Համենայնդեպս, սահմանադրության տեքստում հստակ ամրագրված է, որ վարչապետի ընտրության երկրորդ փուլ անցկացվում է, եթե առաջին փուլի քվեարկության արդյունքով վարչապետ չի ընտրվել։ Հենց այս նպատակով անհրաժեշտ դարձավ Նիկոլ Փաշինյանի ձևական առաջադրումը, վաղվա նիստի հրավիրումը, որի ընթացքում քվեարկությամբ մերժվելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։

Մանրամասները սկզբնաղբյուրում: